Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Հայը

Հայը
25.09.2026 | 18:08

Մոլորվել եմ ու չգիտեմ՝ ում հավատամ։
Կորցրել եմ ես հավատս աշխարհի հանդեպ, թեև այդ աշխարհը երբեք ազնիվ ու արդար չի եղել։ Բայց, այնուամենայնիվ, փնտրել եմ հավատի լուսավոր մի նշույլ, ու երբ տեսել եմ այդ նշույլը, ես բազմապատիկ Լույս ու Ջերմություն եմ տվել այս դավադիր ու անբարո աշխարհին՝ մտածելով, որ իմ տված բարությամբ կմաքրվի ու կբարիանա ապականված աշխարհը։
Ավաղ, իմ անսակարկ ու շռայլ բարությունը չմաքրեց ապականված աշխարհը ու ինձ թողեց իր անմաքուր տարտարոսում։
Ինձ հալածեցին, հազար կողմից հարվածեցին դավադրորեն, երբեմն մեղուշ խոսքերով մոլորեցրին ինձ, թե այս անբարո աշխարհը նույնպես բարի է և իմ տված բարությանը բարությամբ է հատուցում։
Չտեսա ես այդ բարությունը․ միայն փող ու զենք է սիրում այս անբարո աշխարհը, որովհետև ինքը՝ այս աշխարհը, փողի ու զենքի կենակցումից է ծնվել։
Ես որոշեցի հեռանալ այս աշխարհից, հեռանալ ու Տուն գալ՝ Արարչապարգև, լուսավոր ու բարությամբ լեցուն իմ ՏՈՒՆ, որտեղ ես իմ զավակներին բարության դաս եմ տվել հազարամյակներով, արարելու և կառուցելու շնորհ եմ պարգևել։
Ես հիմա հասկացա, որ Արարչապարգև իմ Շնորհները բոլոր պիտի շռայլեմ իմ տունը կառուցելու և շենացնելու, իմ Զավակներին խաղաղ ու ապահով կյանք նվիրելու համար։
Ես ոչ մեկին այս անկուշտ աշխարհում ոչինչ պարտք չեմ, ես պարտք մնացի միայն ինքս ինձ, իմ զավակներին ու իմ Արարչապարգև Մեծ Տանը։
Ես, Աստծո մեծ կամքով ու պարտադրանքով, կմաքրեմ նաև իմ սուրբ Տունը, ուր հայտնվել են այս ապական աշխարհում անմաքուր կենակցումից ծնված վիժվածքները։
Ինձ մեր Հայոց Դիցերն են պահապան։
ԱՐԱՄԱԶԴ ու դու, Մա՛յր ԱՆԱՀԻՏ,
Ես հավատում եմ նաև ՁԵԶ։
Ես համոզված եմ, որ մի օր անբարո աշխարհն այս կմաքրվի։

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Հ․Գ․
Արցախի պայմանավորված պատերազմն ու պայմանավորված «պարտությունը» և կազմակերպված բռնագաղթը հենց այդ անբարո աշխարհի դաժան ցեղասպանական գործերն են։
Երեք տարի առաջ՝ սեպտեմբերի 19-ից 25-ը, արցախցի մեր քույրերն ու եղբայրները դժոխքի ոլորաններով անցան։
Ո՞վ հիշեց այս օրերին այդ հոգեցունց օրերը։ Ոչ ոք։
Լռություն էր։ Արգելված է։ Ո՛չ, խրախճանք է՝ իբր անկախությունը տոն է իրենց համար։
Մինչդեռ թշնամու սրտով է այս բեմադրությունը, ու մենք չգիտենք՝ ո՞ւմ և ինչի՞ն ենք ծափահարում՝ դերակատարների՞ն, թե՞ ներկայացմանը։
Դիտվել է՝ 289

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ